Լուսաբացի աղոթք

 

1  Շնորհակալություն  ենք հայտնում քեզ, ով Տեր, մեր Աստվածը, որ հանգիստ և խաղաղ քուն պարգևեցիր մեզ, և արթնացնելով` կարելիություն տվիր, որ առավոտ կանուխ երկրպագենք քո ահավոր ու փառավոր և սուրբ անունը: Աղաչում ենք քեզ,  Տե`ր, թույլ տուր, որ խաղաղությամբ անցկացնենք մնացյալ օրը և մեր պանդուխտի ամբողջ կյանքի ընթացքին մեզ քո երկյուղով ամրացրու և պահպանիր,

Կարդալ ավելին...

Գոհաբանական աղոթք

     1  Տեր, դու գոյացուցիչը  ցերեկվա  և գիշերվա, որ ցերեկը  ստեղծեցիր, որպեսզի  մեր  հոգիների  փրկության համար  բարեգործությամբ զբաղվենք,  իսկ գիշերը  որպեսզի մեր տկարացած  մարմինը  քնով հանգստանա:  Իսկ հիմա մեզ արթնացրիր և մեր բերանները բացեցիր, որպեսզի օրհնաբանենք քո ահավոր և փառավոր ու սուրբ անունը:

Կարդալ ավելին...

Ս. Հոգով զորանալու աղոթք

1 Գիշեր ու ցերեկ և ամեն  ժամ աղաչում ենք քեզ և խնդրում ենք մարդասեր Տեր: Լսիր մեզ, ով Աստված,  մեր Փրկիչը, ականջդ մեզ ոնարհիր, որպեսզի իզուր չհոգնենք, այլ` մեր ճիգը արդարության գործ և աստվածպաշտության պտուղ նկատիր:

Կարդալ ավելին...

Աստծո թագավորությունը խնդրելու աղոթք

  1 Ով Տեր երկնքի և երկրի, Արարիչը բոլոր տեսանելի  թե անտեսանելի  արարածների:  Քեզ ենք դիմում միշտ,  որովհետև ամենուրեք  է քո  տերությունը, և  թագավորությունդ տարածվում է բոլորի վրա: Շնորհիր, որ միշտ ակնածանքով շտապենք քեզ պաշտելու, ամբողջ սրտով ու մտքով սիրենք քեզ, և մեր ամբողջ զորությամբ նվիրվենք քո պատվիրանների գործադրությանը:

Ներում խնդրելու աղոթք

 1 Տեր, ընդունիր մեր աղաչանքները` սուրբ Աստվածածնի և բոլոր սուրբերի բարեխոսությամբ, ինչպես նաև այս օրվա հատուկ շնորհքով: Լսիր մեր խնդրանքը, Տեր, և ողորմիր մեզ: Ներիր, քավիր և արձակիր մեր մեղքերը, և մեզ արժանի դարձրու` շնորհակալությամբ փառավորել քեզ, Որդուդ և Սուրբ Հոգուդ հետ միասին. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Նյութի աղբյուր`<<Միշտ աղոթենք>> աղոթագիրք,
Հրատարակություն` Թ.Հ.Թ. Քրիստոնեական Դաստիարակության բաժանմունք:

Խոստովանական աղոթք

  1 Հավիտյանս հավիտենից (մեր) Թագավորն ես դու, Քրիստոս, մեր Աստված, և Հոր և Սուրբ Հոգու հետ` քեզ կվայելեն փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Նյութի աղբյուր`<<Միշտ աղոթենք>> աղոթագիրք,
Հրատարակություն` Թ.Հ.Թ. Քրիստոնեական Դաստիարակության բաժանմունք:

Ննջեցյալներին հիշելու աղոթք

  1 Քրիստոս,  Որդի  Աստծո, որ ներողամիտ ես և բարեգութ. արարչական  սիրովդ գթա քո հանգուցյալ ծառաներին: Հիշիր նրանց այն մեծ օրը, երբ քո արքայությամբ  պիտի գաս: Քո ողորմությամբ քավիր  և ներիր նրանց մեղքերը:

Կարդալ ավելին...

Աստծու պատվիրաններին հնազանդության աղոթք

1   Գոհություն քեզ, ով Տեր, մեր Աստվածը, որ քո ողորմությամբ  մեզ արթնացրիր մեր գիշերային հանգստից: Մեր մտքերը ևս արթնացրու, Տեր Աստված, որպեսզի քեզ  դառնալով` արդարություն գործեն և մեր աչքերը  քո փրկությունը տեսնեն:  Թող աստվածությունդ գա և մեր մեջ բնակվի, և ողորմությունդ հովնի և պահապան լինի քեզ ծառայողների վրա:

Կարդալ ավելին...

Մտքի լուսավորություն խնդրելու աղոթք

 1 Շնորհակալություն քեզ, ով Աստված` մեր Տերը, որ քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ` քո բոլոր արարածներին, իսկ քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր քեզ հավատացողներին:

Կարդալ ավելին...

Տերունի տոների փառաբանական աղոթք

1  Քո ամենազոր և հրաշալի Հարությանը (ըստ տոնի) երկրպագում են հրեշտակային զորքերը, ով Քրիստոս, մեր Աստված, որովհոտև միայն դու ես անմահ, որ անմատչելի լույսի մեջ ես բնակվում: Իսկ մենք, հողեղեն արարածներս, խոնարհված` երկյուղածությամբ  երկրպագում ենք, քո սուրբ, հրաշալի և հաղթող Հարությունը (ըստ տոնի) օրհնաբանում և փառավորում ենք:

Կարդալ ավելին...

Չարից փրկվելու զորավոր աղոթք

 1   Սուրբ ես , ով Տեր, մեր Աստված,  հզոր ես և փառավորյալ. դու` որ նստում ես քերովբեական կառքի վրա և իբրև լույս ծագում արարածներիդ վրա: Լուսավորիր մեզ, Տեր, առավոտյան այս ժամին, որպեսզի երբ ցերեկվա լույսը ծագի` մեր վրա ծագի նաև քո գթությունը, ով Մարդասեր:

Կարդալ ավելին...

Աստծուն օգնության կանչելու աղոթք

1   Օգնիր մեզ, Տեր, օգնիր մեզ, ով մեր փրկիչ Աստված, Քո մեծ անունի փառավորության համար, Տեր փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը, քո սուրբ անունի համար: Սուրբ և պատվական խաչիդ հովանու տակ պարսպված և խախաղության մեջ պահիր քեզ ապավինող և հուսացող ժողովրդիդ: Փրկիր մեզ տեսանելի և անտեսանելի թշնամիներից:

Կարդալ ավելին...

Մեր նմաններին հիշելու աղոթք

    1 Հիշիր, Տեր, և ողորմիր: Բարերար և բազմողորմ Աստված, քո անմոռաց գթությամբ և անբավ մարդասիրությամբ հիշիր բոլոր քեզ հավատացողներին, և ողորմիր բոլորին: Օգնիր և փրկիր ամեն տեսակի վտանգներից և փորձություններց: Արժանի արա գոհությամբ փառավորելու քեզ` Հայր և Որդի և Սուրբ Հոգի. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Կարդալ ավելին...

Օրհնաբանության աղոթք

1  Արևելքից մինչև արևմուտք` բոլորը օրհնում են քեզ, Տեր, որովհետև բարեգութ Թագավոր ես, և ամբողջ տիեզերքը դավանում է քո ահեղ անունը: Քո բարեգթությամբ ընդունիր մեր սաղմոսերգությունը, քո պաշտպանությունը ընծայիր մեզ` տկարներիս, դու`որ արդար ես, և թող փառավորվի ամենասուրբ անունդ:

Կարդալ ավելին...