Լուսաբացի աղոթք
Գոհաբանական աղոթք
Տեր, դու գոյացուցիչը ցերեկվա և գիշերվա, որ ցերեկը ստեղծեցիր, որպեսզի մեր հոգիների փրկության համար բարեգործությամբ զբաղվենք, իսկ գիշերը որպեսզի մեր տկարացած մարմինը քնով հանգստանա: Իսկ հիմա մեզ արթնացրիր և մեր բերանները բացեցիր, որպեսզի օրհնաբանենք քո ահավոր և փառավոր ու սուրբ անունը:
Ս. Հոգով զորանալու աղոթք
Աստծո թագավորությունը խնդրելու աղոթք
Ով Տեր երկնքի և երկրի, Արարիչը բոլոր տեսանելի թե անտեսանելի արարածների: Քեզ ենք դիմում միշտ, որովհետև ամենուրեք է քո տերությունը, և թագավորությունդ տարածվում է բոլորի վրա: Շնորհիր, որ միշտ ակնածանքով շտապենք քեզ պաշտելու, ամբողջ սրտով ու մտքով սիրենք քեզ, և մեր ամբողջ զորությամբ նվիրվենք քո պատվիրանների գործադրությանը:
Ներում խնդրելու աղոթք
Տեր, ընդունիր մեր աղաչանքները` սուրբ Աստվածածնի և բոլոր սուրբերի բարեխոսությամբ, ինչպես նաև այս օրվա հատուկ շնորհքով: Լսիր մեր խնդրանքը, Տեր, և ողորմիր մեզ: Ներիր, քավիր և արձակիր մեր մեղքերը, և մեզ արժանի դարձրու` շնորհակալությամբ փառավորել քեզ, Որդուդ և Սուրբ Հոգուդ հետ միասին. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Նյութի աղբյուր`<<Միշտ աղոթենք>> աղոթագիրք,
Հրատարակություն` Թ.Հ.Թ. Քրիստոնեական Դաստիարակության բաժանմունք:
Խոստովանական աղոթք
Հավիտյանս հավիտենից (մեր) Թագավորն ես դու, Քրիստոս, մեր Աստված, և Հոր և Սուրբ Հոգու հետ` քեզ կվայելեն փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Նյութի աղբյուր`<<Միշտ աղոթենք>> աղոթագիրք,
Հրատարակություն` Թ.Հ.Թ. Քրիստոնեական Դաստիարակության բաժանմունք:
Ննջեցյալներին հիշելու աղոթք
Քրիստոս, Որդի Աստծո, որ ներողամիտ ես և բարեգութ. արարչական սիրովդ գթա քո հանգուցյալ ծառաներին: Հիշիր նրանց այն մեծ օրը, երբ քո արքայությամբ պիտի գաս: Քո ողորմությամբ քավիր և ներիր նրանց մեղքերը:
Աստծու պատվիրաններին հնազանդության աղոթք
Գոհություն քեզ, ով Տեր, մեր Աստվածը, որ քո ողորմությամբ մեզ արթնացրիր մեր գիշերային հանգստից: Մեր մտքերը ևս արթնացրու, Տեր Աստված, որպեսզի քեզ դառնալով` արդարություն գործեն և մեր աչքերը քո փրկությունը տեսնեն: Թող աստվածությունդ գա և մեր մեջ բնակվի, և ողորմությունդ հովնի և պահապան լինի քեզ ծառայողների վրա:
Մտքի լուսավորություն խնդրելու աղոթք
Տերունի տոների փառաբանական աղոթք
Չարից փրկվելու զորավոր աղոթք
Սուրբ ես , ով Տեր, մեր Աստված, հզոր ես և փառավորյալ. դու` որ նստում ես քերովբեական կառքի վրա և իբրև լույս ծագում արարածներիդ վրա: Լուսավորիր մեզ, Տեր, առավոտյան այս ժամին, որպեսզի երբ ցերեկվա լույսը ծագի` մեր վրա ծագի նաև քո գթությունը, ով Մարդասեր:
Աստծուն օգնության կանչելու աղոթք
Օգնիր մեզ, Տեր, օգնիր մեզ, ով մեր փրկիչ Աստված, Քո մեծ անունի փառավորության համար, Տեր փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը, քո սուրբ անունի համար: Սուրբ և պատվական խաչիդ հովանու տակ պարսպված և խախաղության մեջ պահիր քեզ ապավինող և հուսացող ժողովրդիդ: Փրկիր մեզ տեսանելի և անտեսանելի թշնամիներից:
Մեր նմաններին հիշելու աղոթք
Հիշիր, Տեր, և ողորմիր: Բարերար և բազմողորմ Աստված, քո անմոռաց գթությամբ և անբավ մարդասիրությամբ հիշիր բոլոր քեզ հավատացողներին, և ողորմիր բոլորին: Օգնիր և փրկիր ամեն տեսակի վտանգներից և փորձություններց: Արժանի արա գոհությամբ փառավորելու քեզ` Հայր և Որդի և Սուրբ Հոգի. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Օրհնաբանության աղոթք
Արևելքից մինչև արևմուտք` բոլորը օրհնում են քեզ, Տեր, որովհետև բարեգութ Թագավոր ես, և ամբողջ տիեզերքը դավանում է քո ահեղ անունը: Քո բարեգթությամբ ընդունիր մեր սաղմոսերգությունը, քո պաշտպանությունը ընծայիր մեզ` տկարներիս, դու`որ արդար ես, և թող փառավորվի ամենասուրբ անունդ: