Գոհաբանական աղոթք

     1  Տեր, դու գոյացուցիչը  ցերեկվա  և գիշերվա, որ ցերեկը  ստեղծեցիր, որպեսզի  մեր  հոգիների  փրկության համար  բարեգործությամբ զբաղվենք,  իսկ գիշերը  որպեսզի մեր տկարացած  մարմինը  քնով հանգստանա:  Իսկ հիմա մեզ արթնացրիր և մեր բերանները բացեցիր, որպեսզի օրհնաբանենք քո ահավոր և փառավոր ու սուրբ անունը:

Ընդունիր այժմ մեր աղաչանքները, և շնորհիր  որ  ուղիղ հավատով և առաքինասեր վառքով միշտ փութանք պաշտել քեզ,  և  նույն կերպով անդադար փառավորենք  քեզ` Հայր,  Որդի  և  Սուրբ  Հոգի,  այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից : Ամեն:

         Խաղաղություն բոլորին:
         Աստծուն երկրպագենք:
      Քեզ, որ ամեն ինչով գթած և մարդասեր ես, Տե~ր, շարունակ աղաչում ենք` որ  մեզ օրից  օր զորացնես, որպեսզի կարողանանք մեր կրոնավորական  կարգի մեջ  մնալ: Թեթևացրու , Տեր,  քաղցր  լուծդ` որ մեր վրա դրեցիր, որպեսզի կարողանանք  պատվիրաններիդ մեջ մնալ, և տևաբար` քիշեր թե ցերեկ քո կամքը կատարել, ինչ որ հաճելի է քեզ: Եվ հրեշտակների երգակցությամբ  քեզ օրհնաբանել, գովերգել, և գոհություն ու փառք  մատուցանել քեզ ամենազոր տերությանդ, այժմ և միշտ  և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Նյութի աղբյուր`<<Միշտ աղոթենք>> աղոթագիրք,
Հրատարակություն` Թ.Հ.Թ. Քրիստոնեական Դաստիարակության բաժանմունք: