Ս. Հոգով զորանալու աղոթք

1 Գիշեր ու ցերեկ և ամեն  ժամ աղաչում ենք քեզ և խնդրում ենք մարդասեր Տեր: Լսիր մեզ, ով Աստված,  մեր Փրկիչը, ականջդ մեզ ոնարհիր, որպեսզի իզուր չհոգնենք, այլ` մեր ճիգը արդարության գործ և աստվածպաշտության պտուղ նկատիր:   Ընդունիր մեր աղոթքն ու երկրպագությունը,  ով տեր, և քո ողորմությամբ  հատուցիր մեզ,  առատապես:  Քո ամենազոր աջի հովանու տակ ծածկիր մեզ, և Սուրբ Հոգուդ զորությամբ զորացրու մեզ, ով Տեր: Աչքի բիբի  պես պահիր մեզ, և քո բարությունը ցույց տուր մեզ, որպեսզի քո սուրբ անունը գովվի և փառաբանվի: Որովհետև բոլոր արարածները մշտնջենավոր փառաբանությամբ քո փառքն են հյուսում բարձունքների մեջ, Հայր և Որդի և Սուրբ Հոգի, այժմ և միշտ  և հավիտյանս հավիտենից: Ամեն:
         Խաղաղություն  բոլորին:
         Աստծուն  երկրպագենք:
 Հովիվ քաջ, հովիվ բարի և հավիտենական, նայիր և եկ օգնիր քո բանավոր հոտին, որ քո շուրջ հավաքեցիր քո գթությամբ: Որովհետև դիմացդ կանգնած քո ողորմության և գթությանն ենք սպասում, Տեր:  Օրհնիր բոլորին, իմաստացրու ամենին, բոլորին լուսավորիր և պարգևիր  երկնքի արքայությունդ, որովհետև դու ես կյանքի տերը, ողորմա~ծ  Աստված, և քեզ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

       Նյութի աղբյուր`<<Միշտ աղոթենք>> աղոթագիրք,
Հրատարակություն` Թ.Հ.Թ. Քրիստոնեական Դաստիարակության բաժանմունք: