Աստծո թագավորությունը խնդրելու աղոթք

  1 Ով Տեր երկնքի և երկրի, Արարիչը բոլոր տեսանելի  թե անտեսանելի  արարածների:  Քեզ ենք դիմում միշտ,  որովհետև ամենուրեք  է քո  տերությունը, և  թագավորությունդ տարածվում է բոլորի վրա: Շնորհիր, որ միշտ ակնածանքով շտապենք քեզ պաշտելու, ամբողջ սրտով ու մտքով սիրենք քեզ, և մեր ամբողջ զորությամբ նվիրվենք քո պատվիրանների գործադրությանը:

Մեր ձեռքերը քեզ բարձրացնենք` սրբությամբ, առանց բարկության և առանց երկմտության, արժանանանք քո շնորհքին և ողորմությանը, և մեր առաքինի գործերի մեջ հաջողություն գտնենք: Որովհետև դու ես մեր կյանքի տերը  ողորմած  Աստված, և քեզ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
         Խաղաղություն  բոլորին:
         Աստծուն  երկրպագենք:
Քո ամենազոր և հաղթող տերության դիմաց բոլրը ծունկի կգան, կերկրպագեն, և կփառավորեն քո թագավորությունը: Տես մեր պաշտամունքը, և սովորեցրու ճշմարտապես արդար լինել: Որովհետև դու խաղաղություն կամեցող Աստված ես, որ թշնամությունը մեջտեղից վերցրիր, և խաղաղություն հաստատեցիր երկնքի և երկրի միջև:  Քեզանից հեռեցածներին և քեզ մոտ եղողնենինքո նոր և բարի պարգևների ավետիսը տվեցիր: Մեզ ևս արժանացրու այդ մեծ շնորհքին, ճշմարտապես քեզ պաշտողների կարգին դասելով,   ո~վ մեր Աստված, մեր տերն ու փրկիչը` Հիսուս Քրիստոս, որ Հոր ու Սուրբ Հոգուդ հետ օրհնաբանվում ես. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Նյութի աղբյուր`<<Միշտ աղոթենք>> աղոթագիրք,
Հրատարակություն` Թ.Հ.Թ. Քրիստոնեական Դաստիարակության բաժանմունք: