Ննջեցյալներին հիշելու աղոթք

  1 Քրիստոս,  Որդի  Աստծո, որ ներողամիտ ես և բարեգութ. արարչական  սիրովդ գթա քո հանգուցյալ ծառաներին: Հիշիր նրանց այն մեծ օրը, երբ քո արքայությամբ  պիտի գաս: Քո ողորմությամբ քավիր  և ներիր նրանց մեղքերը:

       Լույսովդ պայծառեցրու նրանց սուրբերիդ հետ միասին, որոնք քո աջակողմը պիտի դասվեն. որովհետև դու ես բոլորի Տերն ու Արարիչը, ողջերի և մեռելների Դատավոր. և քեզ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Նյութի աղբյուր`<<Միշտ աղոթենք>> աղոթագիրք,
Հրատարակություն` Թ.Հ.Թ. Քրիստոնեական Դաստիարակության բաժանմունք: