Աստծու պատվիրաններին հնազանդության աղոթք

1   Գոհություն քեզ, ով Տեր, մեր Աստվածը, որ քո ողորմությամբ  մեզ արթնացրիր մեր գիշերային հանգստից: Մեր մտքերը ևս արթնացրու, Տեր Աստված, որպեսզի քեզ  դառնալով` արդարություն գործեն և մեր աչքերը  քո փրկությունը տեսնեն:  Թող աստվածությունդ գա և մեր մեջ բնակվի, և ողորմությունդ հովնի և պահապան լինի քեզ ծառայողների վրա:

Նրանց հետ ` մեզ,քո ծառաներին ևս արժանի դարձրու, որ գիշեր-ցերեկ և ամեն ժամ քո պատվիրանների սիրով բռնված`միշտ նրանց մասին խորհենք, և գոհությամբ թառավորենք քեզ` Հայր, Որդի և Սուրբ Հոգի. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

           Խաղաղություն բոլորին:

            Աստծուն երկրպագենք:

   Կենդանարար զորություն անմահության աղբյաւր ես դու, Քրիստոս Աստված, մեր  Փրկիչը, որ մեզ չնորհքը տվեցիր այս կես գիշերին արթնանալու և քեզ գոհաբանելու ճշմարիտ գործերիդ և արդարությանդ համար: Աղաչում ենք քեզ, Տեր, մեր Աստվածը, մինչև առավոտյան ժամ մեզ արթուն և պատրաստ պահիր բոլոր սուրբերիդ  հետ միասին, որպեսզի նրանց հետ գոհությամբ փառավորենք քեզ` Հոր և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն: