Մտքի լուսավորություն խնդրելու աղոթք

 1 Շնորհակալություն քեզ, ով Աստված` մեր Տերը, որ քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ` քո բոլոր արարածներին, իսկ քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր քեզ հավատացողներին: Մեզ ևս զորացրու, Տեր, որպեսզի կարողանանք քո պատվիրանները պահել այսօր և ամեն ժամանակ, որպեսզի լուսավորված մտքով` միշտ քո կամքը կատարենք և քո պատրաստած բարիքներին հասնենք բոլոր սուրբերիդ հետ միասին, մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս  Քրիրստոսի պարգևած շնորհքով ու մարդասիրությամբ: Նրան են վայելում փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
     Խաղաղություն  բոլորին:
     Աստծուն  երկրպագենք:
Դու ես մեր խաղաղությունն ու կյանքը, ով Միածին Որդի Աստծու, մեր Տերն ու Փրկիչը` Հիսուս Քրիստոս: Տուր մեզ քո խաղաղությունը, որ սուրբ առաքյալներիդ շնորհեցիր` փչելով նրանց վրա կենդանացնող և ամենազոր քո Սուրբ Հոգին: Որպեսզի  մենք ևս աշխարհից եկող ամեն տեսակի փորձություններից խաղաղված` աստվածային շնորհքներիդ տաճար և բնակարան դառնանք, և շնորհակալությամբ փառավորենք քեզ`ով Քրիստոս, մեր Աստվածը, Հոր և Սուրբ Հոգուդ հետ միասին.  այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Նյութի աղբյուր`<<Միշտ աղոթենք>> աղոթագիրք,
Հրատարակություն` Թ.Հ.Թ. Քրիստոնեական Դաստիարակության բաժանմունք: