Տերունի տոների փառաբանական աղոթք

1  Քո ամենազոր և հրաշալի Հարությանը (ըստ տոնի) երկրպագում են հրեշտակային զորքերը, ով Քրիստոս, մեր Աստված, որովհոտև միայն դու ես անմահ, որ անմատչելի լույսի մեջ ես բնակվում: Իսկ մենք, հողեղեն արարածներս, խոնարհված` երկյուղածությամբ  երկրպագում ենք, քո սուրբ, հրաշալի և հաղթող Հարությունը (ըստ տոնի) օրհնաբանում և փառավորում ենք: Եվ երկնային զորքերին  միացած` օրհնություն և փառք ենք ընծայում քեզ` Հոր և Սուրբ Հոգուդ հետ միասին.  այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 

Նյութի աղբյուր`<<Միշտ աղոթենք>> աղոթագիրք,
Հրատարակություն` Թ.Հ.Թ. Քրիստոնեական Դաստիարակության բաժանմունք: