Չարից փրկվելու զորավոր աղոթք

 1   Սուրբ ես , ով Տեր, մեր Աստված,  հզոր ես և փառավորյալ. դու` որ նստում ես քերովբեական կառքի վրա և իբրև լույս ծագում արարածներիդ վրա: Լուսավորիր մեզ, Տեր, առավոտյան այս ժամին, որպեսզի երբ ցերեկվա լույսը ծագի` մեր վրա ծագի նաև քո գթությունը, ով Մարդասեր:

Հեռացրու մեզանից, Տեր, Սատանայի խաբեությունները, և բոլոր սուրբերիդ աղոթքով ու բարեխոսությամբ` խորտակիր նրա բռնությունը: Պտղաբեր դարձրու մեր երկիրը, սնելու համար մեզ` քո ծառաներին, որ միշտ փառավորում ու ներբողում ենք ամենասուրբ Երրորդությանդ. այժմ և միշտ  և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Նյութի աղբյուր`<<Միշտ աղոթենք>> աղոթագիրք,
Հրատարակություն` Թ.Հ.Թ. Քրիստոնեական Դաստիարակության բաժանմունք: