Աստծուն օգնության կանչելու աղոթք
Օգնիր մեզ, Տեր, օգնիր մեզ, ով մեր փրկիչ Աստված, Քո մեծ անունի փառավորության համար, Տեր փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը, քո սուրբ անունի համար: Սուրբ և պատվական խաչիդ հովանու տակ պարսպված և խախաղության մեջ պահիր քեզ ապավինող և հուսացող ժողովրդիդ: Փրկիր մեզ տեսանելի և անտեսանելի թշնամիներից:
Արժանի դարձրու` որ գոհությամբ փառավորենք քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Նյութի աղբյուր`<<Միշտ աղոթենք>> աղոթագիրք,
Հրատարակություն` Թ.Հ.Թ. Քրիստոնեական Դաստիարակության բաժանմունք: