Օրհնաբանության աղոթք
Արևելքից մինչև արևմուտք` բոլորը օրհնում են քեզ, Տեր, որովհետև բարեգութ Թագավոր ես, և ամբողջ տիեզերքը դավանում է քո ահեղ անունը: Քո բարեգթությամբ ընդունիր մեր սաղմոսերգությունը, քո պաշտպանությունը ընծայիր մեզ` տկարներիս, դու`որ արդար ես, և թող փառավորվի ամենասուրբ անունդ:
Իսկ մենք արժանի լինենք պատվիրանիդ մեջ մնալու, և օրհներգելու և փառվորելու քեզ` Հայր, Որդի և Սուրբ Հոգի, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Խաղաղություն բոլորին:
Աստծուն երկրպագենք:
Մշտնջենավոր Աստված, հավիտենական Աստված, որ մեր այս ստորին աշխարհում իբրև լույս ծագեցիր, և մեզ լուսավորեցիր մեր խավարային մեղքերից: Մեզ համար հանձն առար սահմանափակվել, ով անսահման Աստված, և Սուրբ Հոգուդ շնորհքները թափեցիր ու սփռեցիր արարածներիդ վրա: Այժմ և բոլոր ժամանակներին բարեբանվում ես,ամենամեծդ Աստված, Հորը և ամենասուրբ Հոգուդ հետ միասին. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Նյութի աղբյուր`<<Միշտ աղոթենք>> աղոթագիրք,
Հրատարակություն` Թ.Հ.Թ. Քրիստոնեական Դաստիարակության բաժանմունք: