Իմաստություն խնդրելու աղոթք

1  Առավոտյան այս աղոթքը և բանավոր  պաշտամունքը ընդունիր, ամենակալ, ամենամեծդ Աստված, քո երկնային անապական խորանների`հարկերի մեջ: Արդարության և իմաստության լույսդ ծագիր մեր վրա, և մեզ լույսի ու ցերեկի որդիներ դարձրու, որպեսզի երբ օրը բացվի`երկյուղածությամբ վարենք մեր կյանքը, և առանց գայթակղության իր կատարմանն հասցնենք,

որովհետև դու ես մեր օգնականն ու փրկիչը:Քեզ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Նյութի աղբյուր`<<Միշտ աղոթենք>> աղոթագիրք,                                                                
Հրատարակություն` Թ.Հ.Թ. Քրիստոնեական Դաստիարակության բաժանմունք: