Խաղաղ կյանք խնդրելու աղոթք

1  Կյանքի առաջնորդող և խաղաղություն պարգևող մեր Աստվածը, Քրիստոս, դու առաջնորդիր մեզ, որպեսզի քո արդարության ճանապարհներով քայլենք և քո ողորմությամբ` խաղաղությամբ հասնենք կյանքի և փրկության նավահանգիստը. որովհետև դու ես մեր օգնականն ու փրկիչը: Քեզ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

 

 

Նյութի աղբյուր`<<Միշտ աղոթենք>> աղոթագիրք,
Հրատարակություն` Թ.Հ.Թ. Քրիստոնեական Դաստիարակության բաժանմունք: