Աստծու հովանին խնդրելու աղոթք

1   Օրհնաբանում ենք քեզ, ով Տեր Աստված մեր փրկիչը, որ միշտ մեզ հետ ես և բնավ չես լքելու նրանց` որոնք հավատքով և ճշմարտությամբ օգնության են կանչում քեզ: Աղաչում և խնդրում ենք, Տեր, ճամբորդակից եղիր ծառաներիդ, քո վերակացությամբ նրանց խաղաղության մեջ պահելով. և դու առաջնորդիր մեզ, մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսին միացածներիս, որպեսզի խաղաղությամբ և խնդությամբ վերստին հասնենք մեր տները:

Նրան վայելում են փառքը, իշխանությունն, ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Նյութի աղբյուր`<<Միշտ աղոթենք>> աղոթագիրք,
Հրատարակություն` Թ.Հ.Թ. Քրիստոնեական Դաստիարակության բաժանմունք: