Առաւոտ լուսոյ

                      Ներսես Շնորհալի                       

1  Առաւօ՛տ լույսի, արեգա՛կ արդար, ինձ լո՛ւյս ծագեցրու:
Բխո՛ւմն Հօրից, բխի՛ր հոգուս մեջ, խոսք Քեզ հաճելի:
Գանձդ ողորմութեան, ծածկված գանձդ, գտնող ինձ արա:
Ողորմութեան դուռը դավանողիս բա՛ց, դասի՛ր երկնայինների հետ: Երրեակ Միութիւն, եղածների խնամող և ինձ ողորմիր:
Զարթնիր, Տէ՛ր՝ օգնելու, արթնացրո՛ւ թմրածիս, որ հրեշտակներին նմանվեմ:

Է հայրդ անսկիզբ, էակից Որդի, և միշտ Սուրբ Հոգի:
Ընդունի՛ր ինձ գթա՛ծ, ընդունի՛ր ողորմա՛ծ, ընդունի՛ր մարդասէ՛ր:
Թագաւո՛ր փառքի, թողութիւններ տվող, թողութիւն տուր հանցանքներիս:
Ժողովո՛ղ բարիքների, ժողովիր և ի՛նձ, ժողովի մեջ անդրանիկների:
Հայցում եմ Տէր Քեզանից՝ մարդասերիցդ, ինձ բժշկութիւն:
Կեանք եղիր մեռածիս, լոյս՝ խավարեալիս, փարատիչ՝ ցավիս:
Խորհուրդնե՛րն իմացող, խաւարիս շնորհի՛ր, խորհուրդ լուսաւոր:
Ծնունդ Հոր ծոցի, ստուերով ծածկվածիս, ծագեցրո՛ւ լույսը փառքի:
Կենարա՛ր Փրկիչ, փրկի՛ր մեռյալիս, կանգնեցրո՛ւ գլորվածիս:
Ամրացրո՛ւ հաւատով, հաստատի՛ր հույսով, հիմնի՛ր սիրով:
Բարձրաձայն աղաչում եմ, բազկատարած պաղատում՝ բարեաց պարգևնե՛ր շնորհիր:
Լույսի կանթեղովդ, ղեկավա՛ր ճարտար, զորացրո՛ւ թաքնվածիս:
Ճառագա՛յթ փառքի, երկինք գնալու ճանապա՛րհ ցույց տուր ինձ:
Միածի՛նդ Հօր, հարսանեացդ մաքուր առագաստը մտցրու ինձ:
Հիշի՛ր ինձ, Քրիստո՛ս, երբ ահեղ Օրը գաս փառքով:
Նորոգո՛ղ հնությունների, նորոգիր և ի՛նձ, նորոգությա՛մբ զարդարիր:
Շնորհատո՛ւ բարիքների, շնորհի՛ր քաւութիւն, շնորհի՛ր թողութիւն:
Ուրախացրո՛ւ, Տէր, ոգւոյս փրկութեամբ, որի համար սգի մեջ եմ:
Չար մշակողի, նրա չար սերմերի պտուղները չորացրո՛ւ:
Պարգևի՛չ բարիքների, ների՛ր իմ պարտքերը:
Ջո՛ւր շնորհիր աչքերիս՝ ջերմ արտասուք թափելու, ջնջելու հանցանքներս:
Սպեղանի՛ օշարակդ, խմեցրո՛ւ ռամկական հոգիս, լույսի ճամփա՛ն ցույց տուր ինձ:
Սե՛ր անուն Յիսուս, սիրով Քո ճմլի՛ր, սիրտն իմ քարեղեն:
Գթութեան համար, ողորմութեան համար վերստի՛ն ինձ ապրեցրու:
Տե՛ր Յիսուս Քրիստոս, տենչալուդ տեսքով, հագեցրո՛ւ ինձ:
Վարդապե՛տ երկնաւոր, աշակերտներիս ժողովի՛ր, երկնայինների դասի մեջ:
Քո արեան ցողը, Տե՛ր, ցօղի՛ր հոգուս մեջ, որ անձն իմ ցնծա:
Մեղքերից հյուծվածս, հյուծվելով աղաչում եմ, բարիք հիւսել ինձ:
Փրկի՛չ բոլորի, փութա՛ փրկել ինձ, մեղքերի փորձություններից:
Քաւիչ յանցանքների, քավիր օրհնաբանողիս՝ Քեզ փառաբանություններ երգելու:

Աստուածածնին բարեխօսութեամբ, հիշիր, Տէր, և ողորմիր: 
Փառք Հօրը և Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ հավիտյանս հավիտենից, ամեն:

Նյութի աղբյուր՝ «Ժամագիրք ատենի» 1ջ 191