Բուն Բարեկենդան

1  Բուն Բարեկենդանի հաջորդ օրը սկսվում է Մեծ Պահքը:
 Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին:

Կարդալ ավելին...

Մեծ պահք կամ հոգևոր կիրակի

 1  Հայ եկեղեցու ծիսակարգի համաձայն` Բուն Բարեկենդանին հաջորդող երկուշաբթիից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն ունի յոթ կիրակի` Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Մեր եկեղեցու հայրերն այդ կիրակիները վերոնշյալ անուններով են կոչել` հիմք ընդունելով աստվածաշնչյան յոթ պատմություն: 

Կարդալ ավելին...

Տեառնընդառաջ

 1  Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի, փետրվարի 14 ին`Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տյառնընդառաջը, որը նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ: Տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է: Այս տոնը ժողովրդի մեջ հայտնի է նաև Տերնդեզ, Տրնդեզ և այլ ,որոնք տարբերակներն են «Տերն ընդ ձեզ» արտահայտության: 

Կարդալ ավելին...

Անառակի կիրակի

 1  Մեծ պահքի երկրորդ կիրակիից սկսած` դուրս ենք գալիս Հին  Կտակարանի շրջանակից ու մտնում Նոր Կտակարանի մթնոլորտ: Այս կիրակին և հաջորդող երկուսը իրենց անունները վերցնում են օրվա ավետարանական ընթերցվածի գլխավոր առակից: Գ կիրակի կարդացվող գլխավոր հատվածը Անառակ որդու առակն է: 

Կարդալ ավելին...

Արտաքսման կիրակի

1 Մեծ պահքի երկրորդ կիրակին իր անունը և իմաստը ստանում է առաջին կիրակիով հիշատակված մարդկային երջանիկ վիճակի ողբերգական վախճանից, այսինքն` մեզ հիշեցնում է մարդու`դրախտից արտաքսվելը: 
    Արարիչն Աստված երբ իր ստեղծած մարդուն դրեց դրախտում, նրան հետևյալ պատվերը տվեց. «Դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից կուտես, բայց բարու և չարի գիտության ծառից չպետք է ուտես, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անկասկած կմեռնես...» 

Կարդալ ավելին...

Տնտեսի կիրակի

1   Մեծ պահքի 4-րդ կիրակին նույնպես իր անունը ստացել է այդ օրը կարդացվող Անիրավ տնտեսի առակից:
  Այս առակը վիճաբանությունների առիթ է եղել, որովհետև կարծում էին, որ անիրավ ծառայի խարդախ արարքը չի կարող բարոյական դաս թելադրելու համար գործածվել: Բայց դա այդպես է թվում մակերեսային ընթերցման դեպքում:

Կարդալ ավելին...

Դատավորի կիրակի

1  Աղոթքը երկրից երկինք սանդուղքն է, կյանքից ալեկոծված նավը խաղաղության նավահանգստին կապող պարանը: Աղոթքի գաղափարին է նվիրված Մեծ պահքի հինգերորդ կիրակին : 
  Աղոթքը կրոնի հոգին է, կյանքը:Կրոնն առանց աղոթքի աներևակայելի է, որովհետև կրոնի առարկան նույն Ինքը Աստված է և հոգևոր կյանքը, իսկ աղոթքն անպայման ենթադրում է իր դիմաց աներևուեթ հավիտենական էակին ունենալ, Ով Արարիչն է տիեզերքի և Տերը կյանքի: 

Կարդալ ավելին...

Գալստյան կիրակի

Ծաղկազաարդ

 1  Երբ Հիսուսն իր աշակերտների հետ դուրս եկավ Երիքովից, երկու կույրեր, որոնք նստած էին ճանապարհին, իմանալով, որ Հիսուսն է անցնում, աղաղակեցին.«Ողորմի՛ր, մեզ, Հիսո՛ւս, Դավթի՛ որդի»(Մատթ. 20, 29-33): Հիսուսը, գթալով նրանց, բժշկեց ու շարունակեց Իր ճանապարհը:

Կարդալ ավելին...

Ավագ շաբաթ

1     Ավագ շաբաթը մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի տնօրինությունների` չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ հարության շաբաթն է:Այս շաբաթվա մեջ կատարվեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեղավոր մարդուն վերստին անմահություն և Երկնքի արքայություն փոխադրելու համար:

Կարդալ ավելին...

Ավագ Երկուշաբթի

 1  Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդ. 5. 21-24): 

Կարդալ ավելին...

Ավագ Չորեքշաբթի

1   Ավագ Չորեքշաբթի օրը հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի` Քրիստոսի ծննդյան ավետիսը:
   Ավագ չորեքշաբթին նաև պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդ. ԺԸ), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (ԺԲ-ԺԴ),

Կարդալ ավելին...

Ավագ Երեքշաբթի

1   Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Աստված զգալի (նյութական) ծառերի հետ միասին տնկեց նաև իմանալի (հոգևոր) ծառեր` արդարների ու սուրբ մարգարեների դասերը, ինչպես վկայում է Պողոսը. <<Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը>> (Եփես. 1.4.): 

Կարդալ ավելին...

Ավագ Հինգշաբթի

1   Ավագ Հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: 
Այս օրն ունի նաև հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդը, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք ԺԲ, ԺԶ, ԺԷ):

Կարդալ ավելին...