Ճրագալույցի Խթման ընթրիք

 1   Ավագ Շաբաթ օրը` կեսօրին, անհրաժեշտ է նախապատրաստվել Ճրագալույցի Խթման ընթրիքին` նավակատիքին, որով մեղմացվում է Մեծ Պահքի պահեցողության շրջանը: Նավակատիքի համար, ըստ մեր Սուրբ Եկեղեցու կանոնների, սահմանված են հետևյալ կերակրատեսակները` կարմրաներկ հավկիթներ և ձվեղեն, ձուկ և ձկնեղեն, կթեղեն (կենդանուց կթված, ստացված )` կաթ, մածուն, թան, կաթնաշոռ, թթվասեր, պանիր, կարագ ու յուղ, ինչպես նաև կանաչեղեն: Ժամանակի ընթացքում զատկական նավակատիքի կերակրատեսակ է դարձել նաև չամիչով փլավը: Նավակատիքին, ըստ հետսամուտ սովորույթի, արտոնելի է նաև զվարթացուցիչ ըմպելիքի` գինու և հյութերի չափավոր վայելումը: 
   Քանի որ Ճրագալույցի նավակատիքի առանցքը կարմրաներկ հավկիթն է, ուստի շատ ցանկալի է, որ հավատացյալ հայորդիները զատկական Ճրագալույցի Սոււրբ Պատարագին մասնակցեն` իրենց հետ կարմրաներկ հավկիթներ բերելով եկեղեցի, որպեսզի սրբազան խորհրդակատարությամբ քահանա հայրերի կողմից օրհնվեն և հետո միայն ճաշակվեն: 
 
Քրիստոսը Հարություն առավ մեռելներից, 
Իր մահվամբ մահը խորտակեց 
Եվ իր Հարությամբ մեզ կյանք պարգևեց, 
Նրան փառք հավիտյանս. ամեն: 
 

Նյութի աղբյուր`

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Քարոզչական Կենտրոն