Ավագ շաբաթ

1     Ավագ շաբաթը մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի տնօրինությունների` չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ հարության շաբաթն է:Այս շաբաթվա մեջ կատարվեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեղավոր մարդուն վերստին անմահություն և Երկնքի արքայություն փոխադրելու համար:
 
  Այս շաբաթը կոչվում է ավագ, քանի որ իր մեջ պարունակում է չորս մեծ խորհուրդ. նախ` աշխարհի արարման շաբաթվա խորհուրդը, ապա` այս կյանքի յոթ ժամանակաշրջանների խորհուրդը (ըստ Եկեղեցու Հայրերի` արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև` Քրիստոսի չարչարանքների խորհուրդը, և վերջապես` աշխարհի վախճանի խորհուրդը: 
 
              
   Նյութի աղբյուր՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի
Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոն