Ավագ Երկուշաբթի

 1  Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդ. 5. 21-24): 
  Այս օրը Քրիստոսն անիծեց անպտուղ թզենին, և այն իսկույն չորացավ(Մատթ. 21.18-22): Անպտուղ թզենին օրինակն է ճշմարիտ հավատք ու բարի գործեր չունեցող մեղավորների, ովքեր պատժվելու են վերջին օրը աստվածային հրամանով:
 
 Նյութի աղբյուր՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոն