Ավագ Չորեքշաբթի

1   Ավագ Չորեքշաբթի օրը հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի` Քրիստոսի ծննդյան ավետիսը:
   Ավագ չորեքշաբթին նաև պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդ. ԺԸ), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (ԺԲ-ԺԴ), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք ԻԵ-ԻԷ), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու Ա-ԺԹ): 
    Ավագ չորեքշաբթի օրը հիշատակն է նաև Տիրոջ մատնության, որ կատարվեց Նրա աշակերտ Հուդայի կողմից` քահանայապետներից ստացած 30 արծաթի դիմաց (Մատթ. ԻԶ 14-16): 
 
 
Նյութի աղբյուր՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի
Քարոզչական Կենտրոն