ՍՐԲԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ


1   Աստված  մարդուն ստեղծեց իր պատկերով և նմանությամբ: Հետևաբար մարդու մեջ կան Աստվածային  բոլոր ձգտումները, բոլոր ճաշակները և վերջապես ստեղծելու և արարելու շնորհները: Տիեզերքը ստեղծված է Աստվածային ծածկված մտքի արտահայտությամբ, ուրեմն բոլոր արարածներս էլ Աստվածային արվեստի արտահայտությունն ենք: Եվ ինչ-որ Աստված է արարել, այդպես էլ մարդը կրկնում է` բառով, գույնով, և կամ ուրիշ միջոցներով:

    Աստված մարդուն օժտել է բազմաթիվ շնորհնրով, որոնցից է նաև գույներով ու գծերով երևույթները պատկերելու ունակությունը:

1  Սրբանկարչությունը նույնպես շնորհ է, և այն պետք է ծառայի Աստծուն փառաբանելու և մարդուն առ Աստված, առ հոգևորը մոտեցնելու համար: Այն պետք է դրդի աղոթքի, իսկ աղոթքը Աստծու հանդեպ մարդու տածած երկյուղի և բարեպաշտության, հավատի, սիրո, և հույսի արտահայտությունն է` Աստուց շնորհ և բարիք հայցելու, չարը վանելու, փորձությունից պահպանելու ակնկալությամբ:

1
     Սրբապատկերը պետք է նկարել աղոթքով, և աղոթքով է, որ այն հասանելի է դառնում մարդուն: Աղոթքը սրբապատկերի մեջ շատ էլեմենտներ բացատրում է առանց խոսքերի: Այն մոտեցնում է  Տիրոջը և հասանելի է դարձնում հոգևոր ճշմարտությանը: Եվ որքան արդար ու մաքուր է քրիստոնիայի կյանքը, այնքան իր հոգուն հասանելի է սրբապատկերի լեզուն:
   

   Սրբանկարիչները նկարում են սրբապատկերներ` հետևելով հնագույն տեխնոլոգիային և բոլոր սրբանկարչական կանոններին: Դա երկար և քրտնաջան աշխատանք է: Աշխատանքային փուլերը բնորոշ են ավանդական սրբանկարչությանը, ինչը չկա ակադեմիական գեղանկարչության մեջ:

1
    Սրբանկարչության մեջ օգտագործվում են մաքուր, լոկալ գույներ, որոնցից յուրաքնչյուրը  բացահայտում է առարկայի էությունը: Սրբապատկերները մեզ ուղեկցում են ամբողջ կjանքի ընթացքում` ծնունդից մինչև խոր ծերություն: Աստվածային ուժերի հետ կապն օգնում է դիմադրել կյանքի դժվար իրավիճակներին, և  կրկնապատկում է ուրախությունն ու երջանիկ պահերը:

1 
   Սրբապատկերը կարող է հիանալի նվեր լինել Ձեր մտերիմներին: Այն հաճելի կլինի տանն ունենալ, քանի որ այն պատկերում է հովանավորին, պահպանողին, կյանքի ուղեցույցին:                                                                                                                     Սրբապատկերներով  ու  մանրանկարներով  հետաքրքրվողները  կարող  են  հեռաձայնել  և  նամակ  ուղարկել  նշված  հեռախոսահամարով  կամ  էլեկտրոնային  հասցեով:
                                                                                                                   
Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript                                        
 +38 (063) 392 50 51 

Սրբանկարչուհի՝ Լիանա Առաքելյան