Մեր Տեր Հիսուս Քրիստոսի թագավորության օրերը ոչ սկիզբ և ոչ վերջ ունեն. իսկ փառավորյալ ծնունդը և Մարիամ Աստվածածին կույսից մարդանալը, հայտնությամբ երևաց ամբողջ տիեզերքին, սուրբ առաքյալների ճշմարիտ քարոզությամբ, որոնք արժանի եղան սրբերի վիճակի և ճշմարիտ հավատքի շնորհների: Իսկ շատերը հավատքի ճշմարտությունը անհավատալի համարեցին. Կարդալ ավելին...
Ըստ հայկական ավանդության, սրանք հռոմեացի կույսեր էին, որ ապրում էին Հռոմի Ս. Պողոս կուսանոցում, Գայանե մայրապետի գլխավորությամբ, որոնք փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից` գալիս են Արևելք, երկրպագում Փրկչի տնօրինական տեղերին և ապա Եդեսիայի վրայով անցնում Հայաստան ու հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ` հնձաններում: Կարդալ ավելին...
ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ, ՆՐԱ ՈՐԴԻ ՄԱՐՏԻՐՈՍԻ ԵՎ ՏԱՍՆՉՈՐՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՎԱՐՔԸ
Քրիստոսի քաջ զորական և վկա Ս. Սարգիսը Հայաստանին սահմանամերձ կապադովկյան Կեսարիայի կողմերից էր: Մեծն Տրդատի և մեծն Կոստանդիանոսի թագավորության օրերում (4-րդ դար), երբ քրիստոնեական հավատի լույսը տարածվեց ամբողջ աշխարհում, Կապադովկիայում Ս. Սարգիսն իր բարեպաշտ հավատով սկսեց շողալ իբրև լուսապայծառ աստղ: Կարդալ ավելին...